երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մայրաքաղաքում նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 713 վթար. «Վեոլիա ջուր»

Մայրաքաղաքում նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 713 վթար. «Վեոլիա ջուր»

«Վեոլիա ջուր»-ը Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց, որ մայրաքաղաքում նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 713 վթար, որից 219-ը՝ ջրագծի, 494-ը՝ կոյուղագծի:

Վթարավերականգնողական աշխատանքների ընթացքում քանդվել է 424 մ/ք ասֆալտբետոնե ծածկույթ, որից 394-ն արդեն իսկ վերականգնված է:

Իրականացվել է 43 ջրանջատում, ինչպես նաև՝ 3 դիտահորերի և 511 հեղեղատար ցանցերի մաքրման աշխատանքներ:

  • Կիսվել: