երեքշաբթի, մայիս 27
27 / 5 / 2025
Մայրաքաղաքի նորոգված փողոցներում գծանշումները կիրականացվեն տերմոպլաստով

Մայրաքաղաքի նորոգված փողոցներում գծանշումները կիրականացվեն տերմոպլաստով

Այն փողոցներում, որտեղ արդեն իսկ իրականացվել են միջին վերանորոգման աշխատանքներ, պետք է պլանավորել տերմոպլաստով գծանշումների իրականացումը:

Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ համապատասխան հանձրարական տալով Տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին:

Վերջինս նշեց, որ այսօրվանից Նոր Նորք վարչական շրջանում կսկսեն նման փողոցների գծանշման աշխատանքները:

  • Կիսվել: