ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
«Մայր Հայաստանը» հավաքել է 17 հազար երեւանցիների ստորագրությունները տրանսպորտային ռեֆորմների իր նախագծի համար

«Մայր Հայաստանը» հավաքել է 17 հազար երեւանցիների ստորագրությունները տրանսպորտային ռեֆորմների իր նախագծի համար

«Մայր Հայաստան» խմբակցությունը հավաքել է երեւանցիների 17 հազար ստորագրություն տրանսպորտային ռեֆորմների իր նախագծի ներկայացման համար։ Այս մասին բացօթյա ճեպազրույցում ասել է խմբակցության ներկայացուցիչ Անդրանիկ Թեւանյանը։

Նա հիշեցրել է, որ «Մայր Հայաստանը», համաձայն չլինելով քաղաքային իշխանությունների գաղափարներին տրանսպորտի ռեֆորմների ոլորտում, նախաձեռնել է սեփական նախագիծը։ Քանի որ ավագանիում այն մերժել են, որոշվել է ստորագրահավաք կազմակերպել, դա թույլ կտա նախագիծն օրակարգ մտցնել։ Նախագիծը ներկայացրել են քաղաքացիներին եւ հավաքել 17 հազար ստորագրություն, չնայած կիսով չափ քիչ էր հարկավոր, նշել է Թեւանյանը։

Նախագիծն այդուհետ ներկայացվել է քաղաքացիների անունից։ Եթե այն մերժեն, հարցը կարող է դրվել հանրաքվեի, ինչի համար անհրաժեշտ կլինի մայրաքաղաքի բնակիչների 10 տոկոսի ստորագրությունը։

Թեւանյանը հակիրճ ներկայացրել է, թե ինչ է սպասվում երեւանցիներին քաղաքի իշխանությունների թեթեւ ձեռքով եւ «Մայր Հայաստանի» առաջարկից։ Ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է փոխադրավարձը թողնել նույնը, իսկ փոխադրման աժեքը փաթեթի գնման դեպքում կլինի ավելի քիչ։

  • Կիսվել: