չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Մարզերում ունենք բնակավայրեր, որոնք ունեն նույն անունը, դա խնդի՞ր է, թե ոչ. Փաշինյան

Մարզերում ունենք բնակավայրեր, որոնք ունեն նույն անունը, դա խնդի՞ր է, թե ոչ. Փաշինյան

Բոլորս էլ նկատել ենք, որ հանրապետության տարբեր մարզերում ունենք բնակավայրեր, որոնք ունեն նույն անունը, պետք է վերլուծել՝ դա խնդի՞ր է, թե խնդիր չէ: Այդ մասին, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջերս ոչ պաշտոնապես այցելել էի մի գյուղ, որի անունը ճշգրտությամբ նույնն է, ինչ խոշորացված համայնքի անունը: Երբ գյուղացիներին ասացի՝ բա սա խնդիր չի՞, հնարավո՞ր է փոխել անունը, իրենք շատ նեգատիվ վերաբերվեցին դրան, ասացին, որ այդ անունն իրենց համար կարևոր է: Դա ես ի գիտություն ընդունեցի, բայց դեպքերն կան, երբ դա այնքան էլ սկզբունքային չէ բնակիչների համար»,- ասաց նա:

Որպես օրինակ Փաշինյանը բերեց Նոր Կյանք անունով բնակավայրերը, որոնք մի քանիսն են:

  • Կիսվել: