Մարտունի քաղաքի երեք մանկապարտեզների տանիքներին կտեղադրվեն արեւային ֆոտովոլտային կայաններ
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 1, 2, 3 մանկապարտեզների տանիքներին կտեղադրվեն արեւային ֆոտովոլտային կայաններ, որոնք տարեկան կարտադրեն 66 հազար կվտ/ժ էլեկտրաէներգիա։
Վերականգնվող էներգետիկայի զարգացումը մեզ համար առաջնահերթ խնդիրներից է։ Այս ծրագրի իրականացման արդյունքում շահագործվելու է 40 կվտ/ժ հզորության արեւային ֆոտովոլտային կայան, որը էլեկտրաէներգիայով սնուցելու է թիվ 1, 2, 3 մանկապարտեզները եւ գիշերային լուսավորության ցանցը։ 25 կվտ/ժ հզորության արեւային կայան կտեղադրվի թիվ 2 եւ թիվ 3 մանկապարտեզների տանիքներին, 15 կվտ/ժ հզորության կայան ՝ թիվ 1 մանկապարտեզի տանիքին։ Վերոնշյալ երեք մանկապարտեզների էլեկտրաէներգիայի ծախսը, միասին վերցրած, տարեկան կազմում է 16 հազար 700 կվտ/ժ։ Կայանների շահագործման շնորհիվ Մարտունու համայնքապետարանը տարեկան կտնտեսի շուրջ 2 միլիոն 900 հազար դրամ¦,- հայտնեցին Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմից։