չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մարտին տնտեսությունն աճել է 3.8 տոկոսով, ապրիլին կանխատեսվում է շատ ավելի բարձր աճ․ պատգամավոր

Մարտին տնտեսությունն աճել է 3.8 տոկոսով, ապրիլին կանխատեսվում է շատ ավելի բարձր աճ․ պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը խորհրդարանում հայտարարությունների ժամին ներկայացրեց ցուցանիշներ, որոնք ցույց են տալիս, թե վերջին տարիներին ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում:

«2021-ի մարտին գրանցվել է 622 հազար 500 աշխատատեղ, որը 85 հազար 500-ով կամ ավելի քան 16 տոկոսով ավելի է 2018-ի նույն ցուցանիշից: Մարտին վճարվել է 131.5 մլրդ դրամ աշխատավարձ, որը 38 մլրդ դրամով կամ 40 տոկոսով ավելի է 2018-ի նույն ամսվա ցուցանիշից: 38 մլրդ դրամ կամ 40 տոկոսով մարդիկ ավելի շատ եկամուտ են ստացել: Մեկ աշխատողի միջին եկամուտը 2021-ի մարտին 211 հազար 300 դրամ է եղել, որը 21.4 տոկոսով կամ 37 հազար 200 դրամով ավելի է 2018-ի մարտի ցուցանիշից:

Հարկերը առաջին 4 ամսիներին 146.7 միլիարդով կամ ուղիղ 40 տոկոսով ավելի են, քան 2018-ի առաջին չորս ամսվա ընթացքում: Տևական անկումից հետո, որը կապված էր կորոնավիրուսի ու պատերազմի հետ, Հայաստանի տնտեսությունը մտել է աճի փուլ: Մարտին Հայաստանի տնտեսությունն աճել է 3.8 տոկոսով: Ապրիլին կանխատեսվում է շատ ավելի բարձր աճ, ընդհուպ՝ երկնիշ աճ»,- նշեց պատգամավորը:

  • Կիսվել: