երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մաքսային բարեփոխումները գտնվում են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում. փոխվարչապետ

Մաքսային բարեփոխումները գտնվում են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում. փոխվարչապետ

Մաքսային բարեփոխումների հետ կապված ծրագրերը գտնվում են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում։ Այս մասին այսօր  «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» տարածաշրջանային համաժողովին համաժողովում ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նա հատկապես կարևորեց առևտրի և տվյալների շտեմարանների թվայնացման բարեփոխումները, որոնք էական ազդեցություն կունենան սահմանամերձ առևտրի համակարգում արդյունավետության բարձրացման ու ռիսկերի կառավարման հարցում։  

Անդրադառնալով Իրանի և Վրաստանի հետ ստորագրված փաստաթղթերին՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ տարածաշրջանային մակարդակով դրանք համագործակցելու լավ հնարավորություններ են ընձեռում։

Նա հատկապես ընդգծեց համագործակցությունում տարածաշրջանային երկրների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներգրավման կարևորությունը։

Նշենք, որ նոյեմբերի 18-19-ը Երևանում տեղի է ունենում «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» համաժողովը, որի ընթացքում երկկողմ փաստաթղթեր են ստորագրվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև:
 

  • Կիսվել: