ԼՂ–ից բռնի տեղահանվածներին 100 000 դրամների փոխանցումը կսկսվի այսօրվանից. Բաղդասարյան
Արցախից բռնի տեղահանված անձանց այսօրվանից կփոխանցվի պետության տրամադրած 100 000 դրամ միանվագ օգնությունը։ Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա տեղեկացրեց, որ ՀՀ կենտրոնական բանկն արդեն առավել քան 50 000 անձի բանկային քարտային տվյալներ է փոխանցել միասնական սոցիալական ծառայություն։ Այժմ տեղի է ունենում տվյալների համադրման գործընթաց։
Բաղդասարյանը բանկային հաշիվ չունեցողներին հորդորեց այսօրվա աշխատանքային օրը բաց չթողնել և լուծել այդ հարցը գումարները ստանալու համար։