շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Դա ոչ թե Վահան Քերոբյանի, այլ ՀՀ կառավարության ծրագիրն էր, լաստանավի կարիք դեպի ՌԴ չկա. Գևորգ Պապոյան

Դա ոչ թե Վահան Քերոբյանի, այլ ՀՀ կառավարության ծրագիրն էր, լաստանավի կարիք դեպի ՌԴ չկա. Գևորգ Պապոյան

Դա ոչ թե Վահան Քերոբյանի, այլ ՀՀ կառավարության ծրագիրն էր, լաստանավի կարիք դեպի ՌԴ չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Լաստանավին զուգահեռ ՌԴ-ն մեծացրել է թողունակությունը Լարսի միջոցով, որի պարագայում լաստանավի կարիքը չկա: Լաստանավը վարձակալվել է, բայց հիմա դրա կարիքը չկա: Մեր տնտեսավարողները շարունակում են օգտվել այդ ճանապարհից, և թեկուզ հերթերի միջոցով դա ավելի նախընտրելի է, իմ կարծիքով դրանք առաջիկայում կքչանան, և այդ խնդիրները կլուծվեն:

Կա տեխնիկատնտեսական ուսումնասիրություն չոր նավահանգստի հետ կապված, որտեղ նշված է, որ որոշակի պայմանների առկայության պարագայում այդ պրոյեկտն արդյունավետ է, որոշների պարագայում՝ ոչ: Մենք հետևում ենք գործընթացին, այն պահին, երբ որ մենք կհամարենք, որ նպատակահարմար է մտնել այդ գործընթացի մեջ՝ կմտնենք, քանի դեռ ոչ՝ ոչ»,- ասաց Պապոյանը:

  • Կիսվել: