հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կվերակառուցվի Լիճք համայնքի խմելու ջրատարի արտաքին ցանցը

Կվերակառուցվի Լիճք համայնքի խմելու ջրատարի արտաքին ցանցը

Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կվերակառուցվի խմելու ջրատարի արտաքին ցանցը։ Ծրագիրը հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 29-ի նիստում։
 
Ծրագրի նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 30 միլիոն 210 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 21 միլիոն 147 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 9 միլիոն 63 հազար դրամը՝ Լիճքի համայնքապետարանը։
 
Ծրագրով նախատեսվում է համայնքի խմելու ջրատարի արտաքին ցանցը վերակառուցել պոլիէթիլենային խողովակներով, շուրջ 1 կիլոմետր 600 մետր երկարությամբ։ Ծրագրի իականացման արդյունքում ջրատարում նվազագույնի կհասցվեն ջրի կորուստները, Լիճքում կբարելավվի խմելու ջրի մատակարարումը։ Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է։

  • Կիսվել: