հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կքննարկվեն ՌԴ հետ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները

Կքննարկվեն ՌԴ հետ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ապրիլի 12-16-ը կայցելի ՌԴ մայրաքաղաք Մոսկվա, հաղորդում է կառավարության պաշտոնական կայքը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն ՝ փոխնախարարը կմասնակցի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում պարենային անվտանգության միասնական հայեցակարգի քննարկումներին: ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը կմասնակցի "Պրոդ Էքսպո-2021" միջազգային ցուցահանդեսին, դրա շրջանակներում կազմակերպվող քննարկումներին և միջոցառումներին: Նախատեսվում է նաև քննարկել ՌԴ հետ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև ռուս գործարարների հետ համատեղ Հայաստանից հավաքական բեռների համար լոգիստիկ կենտրոնների ստեղծման հնարավորությունները:

"ՊրոդԷքսպոն" Ռուսաստանում եւ Արեւելյան Եվրոպայում սննդամթերքի եւ ըմպելիքների խոշորագույն միջազգային ցուցահանդես, որտեղ ներկայացված է պարենամթերք ողջ աշխարհից՝ առօրյա մթերքներից եւ ըմպելիքներից մինչեւ նրբահամ ուտեստներ, ինչպես նաեւ օրգանական, մարզական սնունդ, առողջ ապրելակերպի համար, էկզոտիկ մթերքներ:

  • Կիսվել: