շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի իրականացման գործընթացում էական առաջընթաց կա. ՏԿԵ նախարար

«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի իրականացման գործընթացում էական առաջընթաց կա. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնուն են ՏԿԵՆ-ից:
 
Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան զարգացման համագործակցության ղեկավար Կատրին Բուտեր-Պելցը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ և ջրային ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավոր նոր ուղղությունները:
 
Նախարարն արձանագրել է, որ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի իրականացման գործընթացում էական առաջընթաց կա, և ընդգծել է այդ ծրագրի կարևորությունը Հայաստանի համար։

  • Կիսվել: