ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կոսմետիկայի, խաղալիքների և ցեմենտի ոլորտում լուրջ ուսումնասիրություններ կլինեն. ինչ ահազանգեր կան

Կոսմետիկայի, խաղալիքների և ցեմենտի ոլորտում լուրջ ուսումնասիրություններ կլինեն. ինչ ահազանգեր կան

Հայաստանի շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մտադիր է այս տարի լուրջ ստուգումներ իրականացնել կոսմետիկայի, խաղալիքների եւ ցեմենտի ոլորտում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նհայտարարեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը:

«Մինչ այս գնում էինք կոսմետիկայի ցանկացած խանութ, վերցնում էինք կոսմետիկան եւ հարցնում՝ ունե՞ն համապատասխան փաստաթուղթ, անվտանգության երաշխիք, թե՞ ոչ: Եթե ունենում էին շատ լավ, եթե չէին ունենում, ապա կարգադրագիր էինք տալիս եւ տնտեսվարողը գնում էր դիմում հավատարմագրված որեւիցե լաբորատորիա, սերտիֆիկատը ձեռք էր բերում ու շարունակում վաճառքը, եթե հնարավորություն չէր ունենում ձեռք բերելու, այսինքն չէր համապատասխանում չափանիշներին, վաճառք չէր իրականացնում: Այս տարվանից մենք որոշել ենք այլ կերպ անել. անկախ նրանից՝ տնտեսվարողն ունի սերտիֆիկատ, թե՝ ոչ, մենք իրավասություն ունենք գնել ցանկացած կոսմետիկա տանել այլ լաբորատորիա ու ստուգել: Միաժամանակ հասկանանք նաեւ՝ տվյալ լաբորատորիայի տված փաստաթուղթը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ: Այսինքն այս տարվանից թե կոսմետիկան, թե խաղալիքը թե ցեմենտը բավականին մեծ փոփոխությունների ենք նախապատրաստում, ավելի անվտանգ դարձնելու ամեն ինչը»,- պարզաբանեց Կոտոլյանը:

Բայց չնայած սրան՝ շատերը մտահոգվում են՝ չինական արտադրության կոսմետիկան արդյոք անվտանգ է, թե ոչ: Մեր հարցին ի պատասխան Արմեն Կոտոլյանն արձագանքեց. «Սահմանային վերահսկողություն չունենք, բայց վաճառքի ընթացքում մենք իրավասություն ունենք գնալ վերցնել եւ եթե տնտեսվարողը վաճառում է առանց համապատասխանության փաստաթղթի, ստիպել, որ ձեռք բերեն այդ փաստաթուղթը կամ հանեն վաճառքից»:

Մանրամասները՝ տեսանյութում

  • Կիսվել: