ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Կորպորատիվ գործընկերային ստուգման նախնական այց Հայկական ԱԷԿ-ում

Կորպորատիվ գործընկերային ստուգման նախնական այց Հայկական ԱԷԿ-ում

Հունիսի 8-11-ն ընկած ժամանակահատվածում Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) տեղի է ունեցել Կորպորատիվ գործընկերային ստուգման նախնական այց՝ Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇԿՀԱ) փորձագետների մասնակցությամբ։ Այդ մասին տեղեկացնում են ՀԱԷԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից:
 
Այցի շրջանակներում ՇԿՀԱ փորձագետները ծանոթացել են կայանի արտադրական գործընթացներին, իրականացրել մի շարք տեխնիկական շրջայցեր, ինչպես նաև անցկացրել հարցազրույցներ ղեկավար կազմի և մասնագիտական անձնակազմի ներկայացուցիչների հետ։ Նմանատիպ հանդիպումներն ու քննարկումները հնարավորություն են տալիս ՇԿՀԱ թիմին նախնական պատկերացում կազմել ՀԱԷԿ-ի կառավարման համակարգի, անվտանգության մակարդակի և գործառնական մոտեցումների վերաբերյալ։
 
Այցի ընթացքում մասնագետները կատարել են դիտարկումներ, որոնք հետագայում կծառայեն որպես հիմք հիմնական գործընկերային ստուգման պատրաստման համար։ Նախնական այցն ունի կարևոր նշանակություն՝ որպես ՀԱԷԿ-ի և ՇԿՀԱ-ի միջև համագործակցության հերթական փուլ։
 
«Հայկական ԱԷԿ-ը բարձր է գնահատում նմանօրինակ համագործակցությունները, որոնք խթանում են անվտանգության մակարդակի բարձրացումը, արդյունավետ կառավարումն ու շահագործումը համաձայն միջազգային լավագույն փորձի։

  • Կիսվել: