Կոնյակի վերաբերյան Հայաստանը ՌԴ-ից պաշտոնական ծանուցում չի ստացել
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից արձագանքել են «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի ու կոնյակ, սպիրտ ու ալկոհոլային արտադրանք արտադրողների միության համատեղ հետազոտության արդյունքում ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի մասին հայտարարությանը, ըստ որի կոնյակի «գրեթե 90%-ը անվտանգ չի եղել, միևնույն ժամանակ, արտադրանքի գրեթե կեսը պարունակել է ոչ ալկոհոլային սպիրտ»։
«ՌԴ-ից պաշտոնական ծանուցում չենք ստացել»,- հայտնեցին նախարարությունից։
ՍԱՏՄ-ն ևս այս թեմայով պաշտոնական նամակ չի ստացել։
Նշենք, որ հետազոտությունն իրականացնելու համար հայկական 10 խոշորագույն արտադրողից ձեռք է բերվել ավելի քան 20 ապրանքանիշի կոնյակի 200 նմուշ․ «Դրանցից 177-ում, այսինքն, 89%-ում (10 նմուշից 9) խախտումներ են հայտնաբերվել։ Իսկ գրեթե կեսում հայտնաբերվել է ոչ ալկոհոլային ծագման սպիրտ։ Միայն 23 նմուշն է լիովին համապատասխանել ԳՕՍՏ-երին (ստանդարտ) և Ռուսաստանի օրենսդրությանը», - ասվում է հետազոտության մեջ: