կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կոչ ենք անում արտահանողներին և բեռնափոխադրողներին ուշադրություն դարձնել այլ շուկաների վրա և փորձել դիվերսիֆիկացնել իրենց գործունեությունը. Քերոբյան

Կոչ ենք անում արտահանողներին և բեռնափոխադրողներին ուշադրություն դարձնել այլ շուկաների վրա և փորձել դիվերսիֆիկացնել իրենց գործունեությունը. Քերոբյան

Էկոնոմիկայի նախարարությունը մեծապես ուղղված է արտաքին առևտրաշրջանառության դիվերսիֆիկացմանը։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Այսպես՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը բարձրաձայնեց փոխադրող ընկերությունների մտահոգությունները։ Նրա խոսքով՝ 2023 թվականի նոյեմբերից վրացական կողմը նոր սահմանափակումներ է մտցրել Վերին Լարսի անցակետում՝ արգելելով երկրորդ բաքի առկայությունը։

Արձագանքելով՝ Քերոբյանը նշեց, որ տարբեր երկրներ տարբեր չափորոշիչներ են սահմանում և տարբեր պայմաններ են դնում։ «Մենք այժմ կոչ ենք անում արտահանողներին և բեռնափոխադրողներին ուշադրություն դարձնել այլ շուկաների վրա և փորձել դիվերսիֆիկացնել իրենց գործունեությունը»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: