հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Կմասնավորեցվի Երևանում գտնվող բուժիչ աղի քարանձավների կենտրոնը

Կմասնավորեցվի Երևանում գտնվող բուժիչ աղի քարանձավների կենտրոնը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 22–ի նիստում որոշում կայացրեց, որով կմասնավորեցվի Երևանում Սպելեոթերապիայի (բուժական աղի քարանձավներ) հանրապետական կենտրոնը։

Կենտրոնը գտնվում է Ավանի աղի հանքի տարածքում։ Հանքավայրը պատկանում է մասնավոր ընկերության, սակայն արդյունաբերական քարանձավների կողքին, որտեղ իրականացվում է աղի արդյունահանում, գործում են նաև բուժիչ քարանձավները՝ 235 մ խորության վրա:

 

Աղի մասնիկներով ներծծված օդը բուժական ազդեցություն է ունենում բրոնխյալ ասթմայով և ալերգիկ հիվանդություններով հիվանդների վրա։ Կենտրոնը նախատեսված է 60 պացիենտի համար։

  • Կիսվել: