հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Խոստովանենք, որ խաղողի մթերման հարցը ես եմ սադրել. վարչապետ

Խոստովանենք, որ խաղողի մթերման հարցը ես եմ սադրել. վարչապետ

Կառավարության նիստում այսօր էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ Վայոց Ձորում խաղողի մթերման խնդրին` նշելով, որ կա խաղողի որոշակի քանակ, որն այն արագությամբ չի մթերվում, ինչ ենթադրվում էր, դա էլ անհանգստացնում է տեղի ֆերմերներին:

Ըստ նախարարի`պարզվել է, որ կա 100 տոննա Արենի տեսակի խաղողի:  Նաև` մոտ 70 տոննա սպիտակ խաղողի մթերման խնդիր կա, քանի որ չի հաջողվում գնի շուրջ գալ ընդհանուր հայտարարի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Եկեք խոստովանենք, որ էս հարցը ես եմ սադրել՝ կառավարության նիստում հայտարարելով, որ խաղողի մթերման սեզոնն անցել է, ու ոչ մի աղմուկ-աղաղակ չկա:

Վարչապետը հավելեց.«Ուրախ եմ, որ շատ արագ արձագանքել ենք և հարցը լուծվել է»:

 

  • Կիսվել: