շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Խնդրահարույց գնահատական ունենք, Հայաստանը զիջել է դիրքերը. Փաշինյանը՝ Doing Business-ի ցուցանիշների մասին

Խնդրահարույց գնահատական ունենք, Հայաստանը զիջել է դիրքերը. Փաշինյանը՝ Doing Business-ի ցուցանիշների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հետաքրքրվեց, թե ինչու է Համաշխարհային բանկի գործարարության Doing Business-ի ցուցանիշներով Հայաստանը զիջել է դիրքերը.

«Խնդրահարույց գնահատական ունենք, Հայաստանը զիջել է դիրքերը, ի՞նչն է պատճառը»,- դիմելով էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին՝ հետաքրքրվեց Փաշինյանը:

Ի պատասխան նախարարն ասաց, որ զեկույցն ամեն երկրի տնտեսության պամաններում 10 ցուցիչներ է կիրառում, անդրադառնում են կազմակերպության գրանցումից մինչև սնանկացման վայրույթներին, երկու եղանակով են գնահատվում:

«Անցած տարի մենք  41-րդ տեղում  էինք, այս տարի 47-րդ, սա նշանակում է, որ թեև ինքներս մեր նկատմամբ բարելավումն ենք ունեցել, բայց դիրքային առումով 47-ն ենք:  Դա պայմանավորված է այն փաստով, որ Համաշխարհային բանկը գնահատման մեթոդաբանությունը փոխեց», - հավելեց Խաչատրյանը:

Փաշինյանը նշեց, որ դա սկզբունքորեն վատ նորություն չէ՝ հավելելով.

«Այդ դեպքում մենք գտնվում ենք նախապատրաստական շրջանում, ու սա նաև ազդակ է, որ ավելի ինտեսիվ աշխատենք այս ուղղությամբ»:

  • Կիսվել: