երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խաչատրյանն առաջարկեց համապատասխան քայլեր նախատեսել տիրազուրկ ջրհորերի համար

Խաչատրյանն առաջարկեց համապատասխան քայլեր նախատեսել տիրազուրկ ջրհորերի համար

Անկասկած, մեր անապատացվող երկրում և, ընդհանրապես, գլոբալ տաքացման պայմաններում ջուրը դառնում է ամենակարևոր ռեսուրսը թե տնտեսության, թե անվտանգության տեսանկյունից, և ջրի՝ ավելի ռացիոնալ օգտագործման միտված ցանկացած քայլ ողջունելի է. այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Ըստ Խաչատրյանի՝ պարիտետը պահելու համար եթե պատասխանատվություն է նախատեսվում կամ այն խստացվում է, օրինակ, ապօրինի ջրօգտագործման համար, ապա պետք է նմանապես պատասխանատվություն նախատեսել կամ պատասխանատվությունը խստացնել տիրազուրկ հորերի համար․ «Որովհետև ջուրը հոսում է, ջրի տերը պետությունն է, պետությունը մսխում է այդ ջուրը։ Հետևաբար, պետության համապատասխան ներկայացուցիչը՝ գերատեսչությունը, և կոնկրետ պատասխանատուն պետք է խստորեն պատժվի տիրազուրկ, լքված ցանկացած հորի ցանկացած կաթիլի համար»։

Պատգամավորի կարծիքով՝ միայն այդ դեպքում արդարությունը կհաղթանակի. «Այլապես, եթե ինչ-որ մեկը շահագրգռվածություն ունի ջուրն օգտագործելու, կա տրամաբանական կասկած, որ կա նաև ինչ-որ մեկը, որ այդ ջուրը հենց այնպես հոսի և պետության գանձարան գումար չմտնի, ինչպես նաև բնությանը վնաս պատճառվի»։

Խաչատրյանն առաջարկեց համապատասխան քայլեր նախատեսել տիրազուրկ հորերի համար։

  • Կիսվել: