հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԿԲ-ն մտադիր է վերանայել երկրի տնտեսական աճի կանխատեսումը՝ բարելավման ուղղությամբ

ԿԲ-ն մտադիր է վերանայել երկրի տնտեսական աճի կանխատեսումը՝ բարելավման ուղղությամբ

Հայաստանի Կենտրոնական բանկը մտադիր է վերանայել երկրի 2021 թվականի տնտեսական աճի կանխատեսումը բարելավման ուղղությամբ: Այս մասին մայիսի 18-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ։

Այդ կապակցությամբ նա պարզաբանեց, որ առաջին եռամսյակում համախառն պահանջարկի վերականգնման տեմպերը սպասումներից բարձր են եղել: Բացի այդ, կարգավորիչը հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով կանխատեսում էր տնտեսական ակտիվության նվազում 6 տոկոսի սահմաններում, սակայն փաստացի նվազումը գրանցվել է 2 տոկոսի մակարդակում:

Այս առնչությամբ Գալստյանը նկատեց, որ հաշվետու ժամանակահատվածում որոշակի դրական միտումներ են դրսեւորել արդյունաբերական ոլորտը եւ ծառայությունների ոլորտը: Դրական սպասումները խթանող թվարկած գործոններին նա դասեց նաև դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների կտրուկ աճը։ Ընդ որում, նա նշեց, որ վերջիններիս հիմնական տեսակարար կշիռը բաժին է ընկնում ԱՄՆ-ից դրամական փոխանցումներին, քանի որ այդ երկրի ղեկավարությունն իր քաղաքացիներին համաճարակի պայմաններում ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ակտիվ քաղաքականություն է իրականացնում, այդ թվում նաեւ նրանց, ովքեր անմիջական ազգակցական կապեր ունեն Հայաստանի հետ:

"Հունիսի 15-ին մենք հանդես կգանք նոր կանխատեսմամբ, եւ, ամենայն հավանականությամբ, այն կվերանայվի բարելավման ուղղությամբ, քանի որ տնտեսությունը եւ պահանջարկը վերականգնվում են ավելի արագ, քան մենք ակնկալում էինք", - ասաց ԿԲ ղեկավարը:

  • Կիսվել: