կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ԿԲ-ն առաջարկում է գնաճի թիրախը նվազեցնել մինչև 3 տոկոսի

ԿԲ-ն առաջարկում է գնաճի թիրախը նվազեցնել մինչև 3 տոկոսի

Հայաստանի կենտրոնական բանկը կառավարության ներկայացուցիչներ հետ քննարկում է գնաճի նոր թիրախ սահմանելու հարցը: 

Այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: 

Նա վերահաստատեց՝ ՀՀ կենտրոնական բանկը կշարունակի հետևողական քաղաքականությունը՝ պահանջարկի կարգավորման և գնաճի ու գնաճային սպասումների խարսխման ուղղությամբ:

«Մենք կառավարության գործընկերների հետ նաև սկսել ենք քննարկումներ՝ գնաճի նոր թիրախի սահմանման վերաբերյալ: Մեր առաջարկը գնաճի թիրախը նվազեցնելն է մինչև 3 տոկոս, որն ավելի համահունչ է զարգացած երկրների և արդյունավետ դրամավարկային քաղաքականություն իրականացնող երկրների ստրատեգիաներին»,-ասաց Մարտին Գալստյանը:

Գնաճի թիրախային ցուցանիշն այժմ 4 տոկոսն է:

 

  • Կիսվել: