ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին եկամտային հարկի գումարի չափով պետական աջակցության տրամադրման գործընթացը երկարաձգվել է ևս երեք ամսով

Կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին եկամտային հարկի գումարի չափով պետական աջակցության տրամադրման գործընթացը երկարաձգվել է ևս երեք ամսով

Ի գիտություն հարկ վճարողների՝ ԱՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ԱՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 27-ի 817-Ա որոշմամբ երեք ամիս ժամկետով երկարաձգվել է ռեզիդենտ ոչ պետական կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարի չափով պետական աջակցության տրամադրման գործընթացը:

2021թ. հուլիս-սեպտեմբեր ամիսների համար պետական աջակցության ծրագրից օգտվելու նպատակով հորդորում ենք բոլոր գործատուներին եկամտային հարկի հաշվարկները ներկայացնել և վճարումները կատարել «Եկամտային հարկի մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

Հիշեցնենք, որ պետական աջակցությունը տրամադրվում է այս տարվա հունվար ամսվանից սկսած, որի շրջանակներում 4 ամսվա կտրվածքով 1126 շահառու ստացել է 930.6 մլն դրամ աջակցության գումար:

  • Կիսվել: