երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» EU4Sevan ծրագրի ռազմավարական հանդիպում-քննարկումը

Կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» EU4Sevan ծրագրի ռազմավարական հանդիպում-քննարկումը

Կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» EU4Sevan ծրագրի ռազմավարական հանդիպում-քննարկումը:

Քննարկմանը ներկա են գտնվել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ) EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը, Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը, մասնագետներ շահագրգիռ գերատեսչություններից։

«Համատեղ ձեռքբերումների ամրապնդում երկարաժամկետ հեռանկարում» խորագրով հանդիպումը նպատակ ուներ ոչ միայն ամփոփել ծրագրի գործընկերների հետ համատեղ ձեռքբերումները, այլև հիմք դնել այդ ձեռքբերումները երկարաժամկետ հեռանկարում ամրապնդելու և ընդլայնելու համար:

Հանդիպմանը քննարկվել են երեք առանցքային թեմաներ, որոնք են՝

✅Ջրի մոնիթորինգ և տվյալների կառավարում

✅Օրգանական պարարտանյութերի արտադրության և օգտագործման խթանում

✅Կեղտաջրերի կառավարում

 

Խմբային քննարկումներին հաջորդել է «Գավառ քաղաքի կոմունալ-կենցաղային կեղտաջրերի մաքրման համար տեղային լուծումների տեղադրման մասին» համաձայնագրի կնքումը՝ Գավառի համայնքապետարանի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն միջև:

Համաձայնագրի նպատակն է աջակցել համայնքապետարանին կեղտաջրերի մաքրման համակարգերի, ներառյալ բնահեն լուծումների մշակման գործում՝ բարելավվելու Գավառ համայնքի և Սևանա լճի ավազանի բնապահպանական վիճակը:

Возможно, это изображение 3 человека, люди учатся и текст

 

Возможно, это изображение 14 человек

Возможно, это изображение текст

  • Կիսվել: