ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը. աշխատել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով

Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը. աշխատել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների իրականացման արդյունքում՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մերուժան Առաքելյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը: Այս մասին Infoport.am-ին հայտնեցին ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից։

Պարզվել է, որ կազմակերպությունն աշխատել է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, այն է՝ արտադրական եւ օժանդակ կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ եւ պատշաճ վիճակում, արտադրամասի առանձին սարքավորումների արտաքին մակերեւույթները ժանգոտված են եղել, տորթերի եւ հրուաշակեղենի ձեւավորման սեղաններն ունեն անհարթ մակերեսներ եւ վնասված եզրեր, ինչը հանդիսանում է սննդամթերքի աղտոտման աղբյուր:

Խախտումները վերացնելու համար տրվել է ժամանակ:

  • Կիսվել: