երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Կառուցապատողը հասանելիություն չի ունենա գնորդի վճարած գումարի 75 տոկոսին, քանի դեռ նորակառույցի ավարտական ակտը չկա. նախագիծ

Կառուցապատողը հասանելիություն չի ունենա գնորդի վճարած գումարի 75 տոկոսին, քանի դեռ նորակառույցի ավարտական ակտը չկա. նախագիծ

Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պապոյանն առաջարկում է «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում փոփոխություններ մտցնել, որի նպատակը շինարարության ոլորտը ռիսկերից զերծ պահելն է: 

ԱԺ-ում նախագիծն առաջին ընթերցմամբ ներկայացնելիս Գևորգ Պապոյանը նշեց, որ երբ քաղաքացին նորակառույց շենքից բնակարան է գնում, որից միայն 4 հարկն է կառուցված, բայց բնակարանը գնում է այդ շենքի 8-9-րդ հարկից, որը դեռ չկա, պայմաններն այսպես են լինում երբեմն. պայմանագրի համաձայն՝ պետք է վճարել բնակարանի գնի 50 տոկոսը, կամ կառուցապատողը 50 տոկոսին պետք է հասանելիություն ունենա,  մյուս 50 տոկոսը կարող է սառեցվել կառուցապատողի հատուկ հաշվին մինչև շենքի կառուցման ավարտը: Բայց գործող օրենքով լինում են դեպքեր, երբ կառուցապատողը 100 տոկոս գումարին էլ է հասանելիություն ունենում, մինչդեռ շենքի կեսն է կառուցված, իր հարկը կառուցված չէ:

Նոր նախագծով առաջարկվում է չօգտագործել գնորդի վճարած գումարի 75 տոկոսը, քանի դեռ շենքի ավարտական ակտը չկա:

«Մարդու սեփականության վկայականը քանի դեռ չի հանձնվել, հնարավորություն չկա օգտագործելու գնորդի վճարած գումարի 75 տոկոսից ավելին, այսինքն՝ 75 տոկոսից ավելին սառած է մնալու հաշվի վրա»,- մանրամասնեց Պապոյանը, ապա հավելեց, որ եթե այնպես ստացվի, որ կեսից կանգնի շենքի շինարարությունը, ապա մարդը բանկում սառեցրած ունի դեռ 75 տոկոս գումար, որով հնարավոր է այդ շենքի շինարարությունն ավարտել, և բնակարանները հանձնել:

  • Կիսվել: