ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կառուցապատողների համար կձևավորվի կանխատեսելի հարկային միջավայր

Կառուցապատողների համար կձևավորվի կանխատեսելի հարկային միջավայր

ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկյեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի տեղեկացմամբ՝ նախագծի  նպատակը կառուցապատողների համար կանխատեսելի և անորոշություններից հնարավորին չափ զերծ հարկային միջավայրի ձևավորումն է:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ անշարժ գույքի իրացման, օտարման գործարքներին առնչվող՝ ԱԱՀ-ով և շահութահարկով հարկման նպատակով որպես հարկման բազա հիմք է ընդունվում ոչ թե անշարժ գույքի մոտարկված շուկայական արժեքը, այլ դրա 80 տոկոսը:

Հարակից զեկուցող՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացնող Գևորգ Պապոյանն էլ նշեց, թե առաջարկությունները կարող են կարգավորել ոչ միայն հարկային միջավայրը, այլև դրական ազդեցություն ունենալ նորակառույց բնակարանների գների վրա՝ հօգուտ սպառողի:

  • Կիսվել: