Կարծում ենք՝ բենզինի շուկայում առերեւույթ չարաշահում եղել է. Գեղամ Գեւորգյան
Հեղուկ գազի շուկայում բորսայի գները բարձրացել են, ամբողջ աշխարհում ներկրվող ապրանքի գները բարձրացել են, դրա պատճառով մեր ներքին շուկայում էլ են գները բարձրացել: Այս մասին, այսօր կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:
«Վերջին տվյալներով հեղուկ գազ ներկրող ընկերությունների քանակը 98 է դարձել, որեւէ մեկի բաժինը 10 տոկոսը չի գերազանցում: Նրանցից 9-10 սուբյեկտների բաժինը 4-5 տոկոսի սահմաններում է, մնացածն ավելի փոքր են: Այսինքն սրանով հերքվում է, որ փոքր սուբյեկտները դուրս են եկել, դրա համար են գները բարձրացել: Տնտեսվարքողները տարբեր գներով են առնում հեղուկ գազը՝ կախված ծավալից, բայց միջինը 105-110 դրամ է, կ ավելի բարձր: Դրա վրա, եթե ծախսերը գումարում ենք, տեսնում ենք, որ այսօրվա գները նույնն են:
Բենզինի շուկայում նույն բանն է տեղի ունենում: Բենզինի շուկայում մենք ունենք գործընթաց, որը շուտով կավարտենք: Մենք կարծում ենք, որ այնտեղ առերեւույթ չարաշահում եղել է, բայց վերջնական որոշում չկա»,-ասաց նա:
Հարցին՝ Հայաստանում հիմա կս՞ն ներկրողներ, հանձնաժողովի նախագահը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ միայն գազն է մենաշնորհ. «Բոլորը ինչ ուզեն, կարող են ներկրել: Նույն շաքարի շուկայում այսօր 4-5 խաղացող կա, ու ձեր պատկերացրած տնտեսվարող սուբյեկտների թիվն ու քանակն է փոխվել է»: