ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Բավական ռեսուրսներ կգտնվեն, որպեսզի էլեկտրաէներգիայի գործող գները նույն վիճակում պահենք. Գարեգին Բաղրամյան

Բավական ռեսուրսներ կգտնվեն, որպեսզի էլեկտրաէներգիայի գործող գները նույն վիճակում պահենք. Գարեգին Բաղրամյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանան այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմանը՝ նշեց, որ այս պահին քննարկում են Հայկական ատոմային էլեկտրակայանի նորոգման ժամկետների հետ կապված հարցերը, ինչը էլեկտրաէներգիայի սակագնի համար կարևոր գործոն է։

Ըստ նրա՝ որոշակի ճշտման հարց կա, թե քանի օրով է ՀԱԷԿ-ը կանգնելու նորոգման։

«Հիմա վերջնական գրաֆիկներն են ճշգրտվում, որից հետո պարզ կլինի, թե քանի օրով է կանգնելու ատոմակայանը։ Դրանից կախված արդեն ամբողջ հաշվեկշիռը կունենանք, որը հիմնական ազդեցություն ունեցող գործոնն է էլեկտրաէներգիայի սակագների ձևավորման վրա»,- ասաց ՀԾԿՀ-ի նախագահը։

Այսպիսով, ըստ նրա, ունենալով հաշվեկշիռը՝ կարող են վերջնական ասել, թե սակագները կբարձրանան, թե ոչ։ «Կարծում եմ՝ բավական ռեսուրսներ կգտնվեն, որպեսզի գործող գները նույն վիճակում պահենք։ Բայց այս հաշվարկները դեռևս նախնական են»,- նշեց Գարեգին Բաղրամյանը։

Նա նաև հայտնեց, որ 2020 թվականից կսկսվի ատոմակայանի նորոգման համար վերցված վարկի մարումը։ Այդ գումարը նույնպես, ըստ նրա, ներառվելու է էլեկտրաէներգիայի սակագնի մեջ:

  • Կիսվել: