հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կարկուտը զգալի վնասներ է հասցրել Վարդենիս համայնքի տնտեսություններին

Կարկուտը զգալի վնասներ է հասցրել Վարդենիս համայնքի տնտեսություններին

Օգոստոսի 14-ին տեղացած ուժեղ կարկուտից Վարդենիս համայնքը զգալի վնասներ է կրել:

 Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով տուժել է տնամերձ հողատարածքներում մշակված 230 հեկտար կարտոֆիլի, 56 հեկտար բանջարաբոստանային կուլտուրաների բերքը:

Մեծապես տուժել է նաեւ գյուղնշանակության վարելահողերում առկա 90 հեկտար ցորենի, 67 հեկտար գարու, 94 հեկտար կարտոֆիլի, 54 հեկտար խնձորի եւ 45 հեկտար տանձի բերքը: Վնասվել են նաեւ ջերմոցներ, ջրատաքացուցիչներ, կտուրներ: Համապատասխան գերատեսչություններն արդեն իրազեկվել են կարկտի հասցրած վնասների մասին։

  • Կիսվել: