երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ըստ կառավարության ծրագրի՝ ՀՆԱ-ի տարեկան միջին աճի նվազագույն մակարդակը կլինի 7 տոկոս

Ըստ կառավարության ծրագրի՝ ՀՆԱ-ի տարեկան միջին աճի նվազագույն մակարդակը կլինի 7 տոկոս

Կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տնտեսական զարգացմանն ու սոցիալական կայունությանը:

«Կարևորում ենք, որ ունենանք զարգացող և հարկունակ տնտեսություն, որը կգոյացնի այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի և Արցախի անվտանգությունը և բնականոն կյանքն ապահովելու համար»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ նման ռեսուրսներ կարող է ապահովել բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, արտադրողական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանղ, արտահանմանը միտված, մրցունակ և ներառական տնտեսությունը:

«Մինչև 2026 թվականը կառավարության տնտեսական թիրախներն են՝ համախառն ներքին արդյունքի տարեկան միջին աճի նվազագույն մակարդակը՝ 7 տոկոս, բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում՝ 9 տոկոս, ֆորմալ հատվածի, ոչ պետական ոլորտի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ֆոնդը հասցնել ՀՆԱ-ի 25 տոկոսի, 10 տոկոսից ցածր գործազրկության մակարդակ ապահովել»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: