ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կառավարությունը կրկնակի ավելացնում է Սևանում սիգի որսի թույլատրելի ծավալը

Կառավարությունը կրկնակի ավելացնում է Սևանում սիգի որսի թույլատրելի ծավալը

 ՀՀ կառավարությունը մտադիր է ևս 300 տոննայով ավելացնել սիգի արդյունագործական որսի ծավալները և Սևանում որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև նոյեմբերի 20-ը։ Համապատասխան որոշումն առանց զեկուցման ու քննարկման ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Գործադիր մարմնի կայքում հրապարակված նախագծում նշված է, որ աշնանային որսաշրջանի համար նախատեսված որսաքանակը սահմանվել է ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, «Սևան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի, Գեղարքունիքի մարզը ներկայացնող ԱԺ պատգամավորների, ինչպես նաև ձկնորսների և այլ շահագրգիռ անձանց հետ քննարկումների արդյունքում։
 

  • Կիսվել: