կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Կառավարությունը հավանություն է տվել «Նոր փրոջեկտս» ՍՊԸ-ի գործարար ծրագրին. 2 մլրդ դրամի ներդրում կարվի

Կառավարությունը հավանություն է տվել «Նոր փրոջեկտս» ՍՊԸ-ի գործարար ծրագրին. 2 մլրդ դրամի ներդրում կարվի

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 23-ի նիստում հավանություն է տվել «Նոր փրոջեկտս» ՍՊԸ-ի ներկայացրած գործարար ծրագրին:

Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին և զբաղվում է խանութների համար նախատեսված կահույքի արտադրությամբ: Ընկերությունը հանդիսանում է «Կարպիզա», «Ջեոքս» և «Հենդերսոն» համաշխարհային բրենդների խանութների կահույքի պաշտոնական մատակարարը՝ ԵՄ-ում, ԱՊՀ-ում, Միջին Արևելքում և ասիական երկրներում:

Արդեն իսկ իրականացվել է 235 մլն ՀՀ դրամի կապիտալ ներդրում, որի արդյունքում ստեղծվել է անհրաժեշտ արդի սարքավորումներով հագեցած կահույքի արտադրամաս և 70 աշխատատեղ՝ 342,000 ՀՀ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2 մլրդ դրամի կապիտալ և շրջանառու միջոցների ձեռքբերման համար նախատեսված ներդրում և մինչև 2026 թ. ստեղծել 286 նոր աշխատատեղ։

  • Կիսվել: