հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կառավարությունը 571 միլիոն 417 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

Կառավարությունը 571 միլիոն 417 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ Կառավարությունը որոշում է կայացրել 571 միլիոն  417 հազար  դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համար։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, 571 միլիոն 417 հազար դրամից 225 միլիոն 20 հազար դրամ հատկացվել է Սեւան համայնքի Լճաշեն, Նորաշեն, Վարսեր, Գեղամավան, Զովաբեր եւ Չկալովկա գյուղերի ճանապարհների նորոգման աշխատանքների, 24  միլիոն 88 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Ծովինար, Զոլաքար, Վաղաշեն, Գեղհովիտ, Ն. Գետաշեն, Ծակքար եւ Ձորագյուղ բնակավայրերի փողոցներում լուսավորության համակարգերի կառուցման աշխատանքների, 65 միլիոն  152 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Լիճք, Ձորագյուղ, Երանոս բնակավայրերում խմելու ջրագծերի համակարգերի կառուցման եւ վերանորոգման աշխատանքների,  9 միլիոն 36 հազար դրամ՝ Մարտունի քաղաքի,  Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Գեղհովիտ, Ն. Գետաշեն եւ Ձորագյուղ բնակավայրերի գազիֆիկացման աշխատանքների,  248 միլիոն  119 հազար  դրամ՝ Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ,Աստղաձոր, Վաղաշեն, Ն. Գետաշեն Մադինա, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում ոռոգման համակարգերի կառուցման եւ նորոգման աշխատանքների համար։

  • Կիսվել: