հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կառավարությունը 357,5 մլն դրամ հատկացրեց 15 համայնքներում սուբվենցիոն ծրագրերի համար

Կառավարությունը 357,5 մլն դրամ հատկացրեց 15 համայնքներում սուբվենցիոն ծրագրերի համար

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 16-ի նիստում որոշեց համայնքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հավանության արժանացած եւ իրականացված կամ կիրականացվող ՀՀ 15 համայնքների թվով 15 ծրագրերի համար պետական բյուջեից հատկացնել 357 մլն 458 հազար դրամ:

Այս ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 582 մլն դրամ, որից պետական համաֆինանսավորման մասը կազմում է 357 մլն դրամ: Ծրագրերից 3-ը Արմավիրի մարզում են, 4-ը՝ Գեղարքունիքի5-ը Կոտայքի եւ 3-ը Լոռու մարզերում:

  • Կիսվել: