ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կառավարությունը 3 մլն 607 հազար դրամ է հատկացրել Գյումրու «Ֆոտոն» վարժարանում ջեռուցման համակարգ տեղադրելու նպատակով

Կառավարությունը 3 մլն 607 հազար դրամ է հատկացրել Գյումրու «Ֆոտոն» վարժարանում ջեռուցման համակարգ տեղադրելու նպատակով

Կառավարության այսօրվա որոշմամբ 3 մլն 607 հազար դրամ գումար է հատկացվել Գյումրու «Ֆոտոն» վարժարանում ջեռուցման համակարգ տեղադրելու նպատակով։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
 
Հաշվի առնելով վարժարանում ջերմային ռեժիմի ապահովման անհրաժեշտությունը՝ նախատեսվում է վարժարանի համար լոկալ ջեռուցման համակարգի կառուցում: Նախագծանախահաշվային փաստաթղթերը ձեռք են բերվելու ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրատվությամբ:
 
Վարժարանը մինչ օրս ջեռուցվում է Գյումրու թիվ 37 ավագ դպրոցին պատկանող կաթսայատնից, քանի որ գտնվում է դպրոցի հետ մեկ շենքում:

  • Կիսվել: