շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Կառավարությունը 1 մլրդ 325 մլն դրամ հատկացրեց ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար

Կառավարությունը 1 մլրդ 325 մլն դրամ հատկացրեց ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար

Կառավարությունը այսօր հերթական նիստին որոշում կայացրեց վերաբաշխում կատարել 2022 թ. պետբյուջեում և 1 մլրդ 325 մլն դրամ հատկացրեց ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ այս տարի պլանավորել էին մոտ 200 կմ միջին նորոգման աշխատանքներ անել. դրանց մի մասն ավարտական փուլում է, մի մասն աշխատանքի մեջ է:

«Կան աշխատանքներ, որոնց մրցույթները հայտարարել ենք, կան շահող ընկերություններ, կա անհրաժեշտություն՝ նրանց գումար տրամադրելու, որ աշխատանքները սկսեն: Նախորդ մրցութային գործընթացներում մենք բավական խնայողություններ ենք ունեցել, մասնավորապես այդ խնայողությունները հիմա փորձում ենք վերաբաշխել այդ ծրագրերի համար»,- ասաց նա և նշեց, որ խոսքը չորս շինարարական հատվածների մասին է:

Գնել Սանոսյանը հավելեց, որ մոտ 30 կմ-ի համար առաջարկում են հատկացնել 1 մլրդ 325 մլն դրամ, որպեսզի կարողանան  պայմանագրերը կնքել և աշխատանքները սկսել:

  • Կիսվել: