հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Այս գիշեր ու վաղը առավոտյան ՀՀ բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

Այս գիշեր ու վաղը առավոտյան ՀՀ բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

Դեկտեմբերի 28-ի լույս՝ 29-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Դեկտեմբերի 30-31-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ, 28-ի ցերեկը՝ լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Նշենք, որ երեկվանից տեղումներ են սկսվել ամբողջ Հանրապետությունում։

  • Կիսվել: