Արթուր Հովսեփյանը նշանակվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ
Կառավարությունն այսօր վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանին նշանակեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ։
Մրցութային խորհուրդը ձևավորվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդի թափուր պաշտոնում թեկնածուի ընտրության համար։