երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Կառավարության ծրագրով սահմանված միջին տնտեսական աճի ցուցանիշը գերակատարվել է. Պապոյան

Կառավարության ծրագրով սահմանված միջին տնտեսական աճի ցուցանիշը գերակատարվել է. Պապոյան

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով սահմանված միջին տնտեսական աճի թիրախը գերակատարվել է։ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Կառավարության 2021-2026թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ցուցանիշը գերակատարված է և կազմում է 7,9%։ Սա մոտ 2,3 անգամ ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը»,- գրել է Պապոյանը։

Գևորգ Պապոյանն ավելի վաղ հայտնել էր, որ 2025 թվականին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 7.2 տոկոս։  

  • Կիսվել: