երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կամավոր աշխատանք իրականացնելն այսուհետ համարվելու է աշխատանքային փորձառություն. Ռուբեն Սարգսյան

Կամավոր աշխատանք իրականացնելն այսուհետ համարվելու է աշխատանքային փորձառություն. Ռուբեն Սարգսյան

Կամավոր աշխատանք իրականացնելն այսուհետ համարվելու է աշխատանքային փորձառություն։ Այս մասին հրավիրված քննարկման ժամանակ ընդգծեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։

Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ փոխնախարարը նշեց, որ 2020 և 2021 թվակններին ակնհայտ էր կամավորական աշխատանքներին ինքնաբուխ մասնակցության վերելք։

«2022 թվականի վիճակագրական տվյալները դեռ չունեմ, բայց այն, որ գնալով մեծանում է հետաքրքրությունը կամավորական աշխատանքների նկատմամբ, ակնհայտ է։ Մեծ է նաև աշխատող մարդկանց մասնակցությունը կամավորական աշխատանքներին։ Ինչ վերաբերում է Հայաստանի վարկանիշին, Հայաստանը գնալով բարելավում է իր վարկանիշը․ 2018թ․ 123-րդ հորիզոնականում էինք, 2022-ին՝ 110-րդ։ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքը հնարավորություն կտա ոչ միայն Հայաստանի վարկանիշը բարձրացնել, այլ նաև շոշափելի արդյունքներ կտա, երիտասարդներն ավելի հեշտ կմտնեն աշխատաշուկա, ավելի ակտիվ քաղաքացիներ կլինեն»,- նշեց Սարգսյանը։

  • Կիսվել: