շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Կախիչներից է սկսվում մեր բոլոր պրոբլեմները և բոլոր պրոբլեմների լուծումները․ Նիկոլ Փաշինյանը խոսել է հայրենասիրության մոդելից (Տեսանյութ)

Կախիչներից է սկսվում մեր բոլոր պրոբլեմները և բոլոր պրոբլեմների լուծումները․ Նիկոլ Փաշինյանը խոսել է հայրենասիրության մոդելից (Տեսանյութ)

Մենք կառուցում ենք դպրոցներ և մարզադահլիճներ, բայց որ գնում ենք բախվում իրականությանը՝ տեսնում ենք իրականությունը մեր պատկերացումներից կտրված է․ Գեղարքունիքի մարզում Գավառի ՔՊ նախաձեռնողի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ երբ այցելել է նորակառույց դպրոցներ, սպորտդահլիճներ և այլն, այդ այցերի տպավորություններով ահագնացել է խնդիրն իր մեջ, թե արդյո՞ք հայրենասիրության մոդելը որն է։

«Կառավարության պատասխանատուներն այս հարցով սթրեսի մեջ ենք, ասում ենք լավ, էս ինչա տեղի ունենում։ Հարց է ծագում, որ այդ մարդիկ, որ այդ աշխատանքը անում են, ու միշտ չի, որ լավ է ստացվում, այդ մարդիկ հայրենասեր չե՞ն, ես բացարձակ կասկած չունեմ նրանց հայրենասիրության մեջ։ Հայրենասիրություն հասկացությունը դեֆորմացվել է»,-ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ շատ դեպքերում չեն էլ նկատում իրենց աշխատանքի թերությունը՝ իրենից սկսած։

«Կախիչ ա, կախած ա, կարիք կա՞ ստուգելու, հիմա կպոկվի, ինչ պարտադիր է կախիչից կապեն, երեխեք են, պիջակա, թող աթոռին կգցեն, կամ պահարանի գլխին դնեն։ Այստեղից է մեր բոլոր պրոբլեմները և բոլոր պրոբլեմների լուծումները»,-ասաց նա՝ հայտարարելով, որ հայրենիքը պետությունն է։

 

  • Կիսվել: