ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ջանջուղազյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը

Ջանջուղազյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրց ՀՀ կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

Նախարարը, մասնավորապես, ասաց. ՛՛Սա կարևոր ներդրում է և հնարավորություն է տալիս Ազգային ժողովին ու հանրությանը իրազեկ լինել, թե ինչ է իրականացվել կառավարության կողմից նախորդ տարվա ընթացքում և որքանով է այդ միջոցառումների իրականացումը համահունչ ծրագրային դրույթներին՛՛:

Ջանջուղազյանը ներկայացրեց Ֆինանսների նախարարության կողմից իրականացված միջոցառումները և ասաց, որ կառավարության կողմից ընդունվել է պետական ֆինանսների կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, որում նախանշվել են հիմնական բարեփոխումները, որոնք հաջողությամբ իրականացնելու արդյունքում մենք, նրա խոսքով, կմոտենանք կառավարության ծրագրով հայտարարված նպատակադրումներին:

՛՛Ռազմավարությունը ներառել է 14 ոլորտներ՝ հիմնականում ամբողջականացնելով հանրային ֆինանսների կառավարման բնագավառում գործառութային պարտականությունների ցանկը՛՛,-ասաց նախարարը:

  • Կիսվել: