ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իրանի և ՀՀ-ի միջև շինանյութերի ու սննդամթերքի արտադրության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել. ԻԻՀ Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար

Իրանի և ՀՀ-ի միջև շինանյութերի ու սննդամթերքի արտադրության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել. ԻԻՀ Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարը հայտարարել է Հայաստանի հետ ֆինանսական, բանկային, շինանյութերի, սննդամթերքի և օգտակար հանածոների համատեղ արտադրության ոլորտում համաձայնագրի ստորագրման մասին, գրում է parstoday.com-ը:

Իրանի և Հայաստանի համատեղ աշխատանքային խմբում Ալիռեզա Փեյման Փաքն ասել է.«Տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության շնորհիվ Իրանի և Հայաստանի տնտեսական և առևտրային հարաբերությունները գտնվում են զարգացման ուղու վրա»:

Փեյման Փաքն հստակեցրել է.«Բանկային երաշխիքների կառուցվածքում կատարված փոփոխությունների շնորհիվ, Հայաստան ապրանք արտահանող ընկերությունները ներկայացվում են բանկին և վավերացումից հետո արտահանման երաշխիքային հիմնադրամից ստանում են հավատագրեր»:

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարն ասել է.«Թունելների և կամուրջների շինարարության ոլորտում իրանական խոշորագույն ընկերությունները ներկա են Հայաստանում և ծառայություններ են մատուցում այս երկրի բնակչությանը»:

Փեյման Փաքը Հայաստանում Իրանի առևտրային կենտրոնի ստեղծման մասին ասել է.«Այս ոլորտում լավ գործեր են արվել և ընտրվել են ավելի քան 80 ընկերություններ, որոնք առաջիկա օրերին տարածքի շահագործումից հետո, կներկայանան մշտական ​​ցուցահանդեսում»:

Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարը նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև ապրանքների փոխանակումների ծավալն աճել է, հավելելով. «Մաքսատուրքերի վերանայման դեպքում, հատկապես ԵԱՏՄ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման դեպքում, տեղի կունենա մաքսատուրքերի նվազեցում կամ չեղարկում»։

  • Կիսվել: