երեքշաբթի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2026
Մեսրոպ Մանուկյանն աղմկում էր իր աներոջ բենզալցակայանը պաշտպանելու համար. Աջափնյակի ղեկավար

Մեսրոպ Մանուկյանն աղմկում էր իր աներոջ բենզալցակայանը պաշտպանելու համար. Աջափնյակի ղեկավար

Մեսրոպ Մանուկյանն աղմկում էր իր աներոջ բենզալցակայանը պաշտպանելու համար, ասել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը:
 
«Դա «Հայաստան» դաշինքի դիրքորոշումն է , որ պետք է պաշտպանեն Մեսրոպ Մանուկյանի աներոջ բենզալցակայանը , թե՞ եկել են պաշտպանելու Մեսրոպ Մանուկյանին որպես ընկեր»,- ասել է նա՝ անդրադառնալով ցույցերին այլ պատգամավորների մասնակցությանը:

Հիշեցնենք, որ այսօր վիճաբանություն է տեղի ունեցել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանի միջև: 

  • Կիսվել: