կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինտենսիվ այգի չկա, բայց ֆինանսավորումը կա, ինչո՞ւ ենք այս ծրագիրը շարունակում. ՀՀ վարչապետ

Ինտենսիվ այգի չկա, բայց ֆինանսավորումը կա, ինչո՞ւ ենք այս ծրագիրը շարունակում. ՀՀ վարչապետ

Կառավարության այսօրվա օրակարգում քննարկվում է ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը վերաբերում է ինտենսիվ այգիների վարկերի սուբսիդավորման ծրագրին:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ նախորդ 5 տարիներին արդեն 7000 հեկտարի ինտենսիվ այգիներ ունենալու պայմանգիր են կնքել, որի համար ներդրվելէ  ավելի քան 100 միլիարդ գումար. «Ծրագիրն ավարտվում էր 2023 թվականին և այս որոշմամբ դրա տևողությունը երկարացնում ենք մինչև 2025 թվականը՝ մի փոքր թուլացնելով պայմանները»:

 

Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սա մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է, որովհետև մենք նաև ջրային պաշարների ճիշտ կառավարման համատեքստում և ընդհանրապես հողերի կառավարման համատեքստում պետք է ուղեժացնենք ինտենսիվ գյուղետնտեսությունը, մեր աջակցությամբ տարեկան առնվազն հազար հեկտար ինտենսիվ այգի պետք է հիմնադրվի:

«Ես տեղեկանքի մեջ տեսա, որ մենք ասում ենք, որ 7 հազար հեկտար ինտենսիվ այգի ենք հիմնադրել, բայց պետքա էս գլխից արձնագրենք, որ այս թիվը ըստ ամենայնի օբյեկտիվ չի, որովհետև մենք դեպքեր ունենք, երբ բացահայտվել են չարաշահումներ և քննություն կա այդ ուղղություններով, որ ինտենսիվ այգի չկա, բայց ֆինանսավորումը կա: Հարց  է ծագում՝ բա՞ էս պայմաններում ինչու ենք այս ծրագիրը նորից շարունակում»,- նշեց վարչապետը:

  • Կիսվել: