կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ինչպես գրանցվել անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում

Ինչպես գրանցվել անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում

ՀՀ պետական եկամուտների կողմիտեն տեղեկացնում է՝ եկամտային հարկի գումարները հետ ստանալու դիմումն առցանց ներկայացնելու համար վարկառուն նախևառաջ պետք է գրանցվի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում:
 
Ինչպե՞ս գրանցվել
 
Տարբերակ  1
 
Եթե ունեք էլեկտրոնային ստորագրություն, ապա www.petekamutner.am-ից պետք է մուտք գործել «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» և սեղմել «Գրանցվել» կոճակը: Այնուհետև լրացնել անհատական հաշիվ մուտքի հնարավորություն ստանալու հայտը, ներբեռնել լրացված հայտը, դնել էլեկտրոնային ստորագրություն, ապա ստորագրված հայտը հետ բեռնել և գրանցվել համակարգում։ Էլեկտրոնային փոստի հասցեին կստանաք հղում՝ «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» մուտք գործելու համար: Սեղմելով հղումը՝ պետք է լրացնել հանրային ծառայությունների համարանիշը, օգտվողի անունը, գաղտնաբառը և գրանցվել:
 
Տարբերակ 2
 
Եթե չունեք էլեկտրոնային ստորագրություն, ապա կարող եք հարկ վճարողների սպասարկման համապատասխան բաժինների էլեկտրոնային հասցեներին ուղարկել դիմում՝ կցելով անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք` դրա բացակայության վերաբերյալ։ Ձեր նշած էլեկտրոնային փոստի հասցեին կստանաք հղում՝ «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» մուտք գործելու համար: Այստեղ պետք է լրացնել հանրային ծառայությունների համարանիշը, օգտվողի անունը և գաղտնաբառը։
 
Տարբերակ 3
 
Էլեկտրոնային ստորագրության բացակայության դեպքում կարող եք նաև այցելել հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին և տեղում գրանցման դիմում ներկայացնել՝ տրամադրելով գործող էլեկտրոնային հասցե և համապատասխան փաստաթղթեր: 

 

  • Կիսվել: