երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչ ոլորտների են ուղղվելու պետական բյուջեի ծախսերը

Ինչ ոլորտների են ուղղվելու պետական բյուջեի ծախսերը

2024 թվականի պետական բյուջեի ընդհանուր ծախսերում, ինչպես եւ նախորդ տարիներին, կշարունակեն գերակայել սոցիալական բնույթի ծախսերը (սոցիալական պաշտպանություն, կրթություն, առողջապահություն): Այս ծախսերին նախատեսվում է ուղղել 1 տրիլիոն 255 միլիարդ դրամ` 25%-ով ավել քան սպասվում է 2023 թվականին։

2024 թվականին կառավարությունը նախատեսում է պաշտպանության ոլորտին հատկացնել 557 միլիարդ դրամ, ինչը կազմում է պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 17%-ը եւ 5%-ով գերազանցում է 2023 թվականին սպասվող ծախսերի մեծությունը:

Ծախսերի հաջորդ խոշոր խումբը կառավարության պարտքի սպասարկումն է, որին նախատեսվում է ուղղել 323 միլիարդ դրամ կամ ընդհանուր ծախսերի 10%-ը։

 

  • Կիսվել: