հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԻԻՀ Զանջան նահանգի և ՀՀ-ի միջև տնտեսական համագործակցության ենթահող է ստեղծվել. իրանցի պաշտոնյա

ԻԻՀ Զանջան նահանգի և ՀՀ-ի միջև տնտեսական համագործակցության ենթահող է ստեղծվել. իրանցի պաշտոնյա

Իրանի Զանջան նահանգի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավարն ասել է. «Հայաստանի հետ համագործակցության ոլորտները ներառված են նահանգի արտաքին առևտրի ճանապարհային քարտեզում, և արտադրանքի վաճառքի ու արտահանման ոլորտներում համագործակցությունն օրակարգում է»: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, գրում է parstoday.com-ը:

Չորեքշաբթի օրը, Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Զանջանի առևտրի պալատի արտաքին առևտրի ճանապարհային քարտեզին, Ալի Յեգանեֆարդն ասել է.«Այս քարտեզում քննարկվել են նահանգի և դրա հետ առևտրային կապեր ունեցող երկրների 10-ամյա արտահանման հնարավորությունները»:

Նա հավելել է.«Զանջան նահանգը տարբեր ոլորտներում ունի արտահանման մեծ պոտենցիալներ»:

Հանդիպման ժամանակ, Թեհրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, նշելով, որ Զանջան նահանգը մեծ հնարավորություններ ունի և գտնվում է տարանցման ճանապարհին, ասել է.«Զանջան նահանգի և Հայաստանի միջև առկա հարաբերությունների մակարդակը պետք է բարձրացնել տարբեր, այդ թվում նաև տնտեսության ոլորտներում»:

 

  • Կիսվել: