հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հյուսիսային պողոտայում մի տղա ինձ ասաց՝ գետնին պառկած օրը 30 000 դրամ եմ աշխատում. Նախարար

Հյուսիսային պողոտայում մի տղա ինձ ասաց՝ գետնին պառկած օրը 30 000 դրամ եմ աշխատում. Նախարար

Տարբեր սոցիալական ծրագրեր ենք քննարկում, որպեսզի մարդը խրախուսվի աշխատանքի համար, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Ես աշխարհի շատ առաջատար երկրներում ավելի շատ թափառաշրջիկների եմ հանդիպել, քան Հայաստանում։ Բայց մտահոգիչ է թափառաշրջիկ երեխաների հարցը։ Մենք ՆԳՆ-ի հետ խորհրդակցություն իրականացրեցինք և հատուկ ուժեղացված ծառայություն իրականացվեց։ Եվ եթե նկատում եք՝ երեխաների հետ պատկերը բավականին փոխվել է։ Այստեղ շատ մեծ անելիք ունի նաև պարեկային ծառայությունը։ Մի ժամանակաշրջան կար, որ ես միշտ Հյուսիսային պողոտայում այդ տղային տեսնում էի, նա ինձ ասաց, որ ես գետնին պառկած օրը 30 հազար դրամ եմ աշխատում, տուն էլ ունեմ։ Բայց կեղծ ցուցանակի վրա գրված էր, որ պատերազմի է մասնակցել, տունը խլել են և այն։ Բայց երբ դրա մասին պարզվեց և իրազեկվեցին մարդիկ, հիմա տեսնում եմ, որ այդ տղան չկա»,-նշեց նա։

  • Կիսվել: